News

Ա տառի հանդես

Educational 2015-10-22

Առաջին զանգի լոււսաղողանջ ելևէջներից շատ քիչ ժամանակ է անցել, երբ վեցամյա փոքրիկներին դպրոցում դիմավորեցին կերպավորված հերոսները` սիրելի << Այբբենարանը >> և մյուս դասագրքերը, որոնք հակիրճ ներկայացրին իրենց անելիքները:Իսկ այսօր բոլորը նմանվել էին շողացող փոքրիկ արևիկների և անհամբերությամբ էին սպասում այբուբենի արքայական Ա տառի ժամանմանը: Նրանց եռանդուն վաստակաշատ ուսուցչուհին` Ս. Քոչինյանը, դասարանը կահավորել էր առանձնահատուկ ջանասիրությամբ և բարձր ճաշակով ընտրված դիդակտիկ նյութերով, որոնք երեխաներին մատուցվեցին մանկավարժական հմուտ մեթոդներով:Կարծես հսկա արևից ծնվեց փոքիկ Մարիայի արևային պարը , որից արթնացան Աքլորիկը,Արևածաղիկը, Անտառային դպրոցի գազանիկներն ու թռչունները /ա տառով սկսվող / և դասարանը լցվեց բնության ձայներով: Բժիշկ Այբոլիտն էլ որոշել էր դասը վարել հայերենով:Բոլորին զգաստացրեց և հաճելի զարմանք հաղորդվեց, երբ հնչեց Մեսրոպ Մաշտոցի լույս պատգամը առնական ձայնով և Այբբենարանի միջից հայտնվեց ոսկեղենիկ Ա տառը:Երեխաները ասմունքով,հանելուկներով ,երգ ու պարով դիմավորեցին նրան և աշխատեցին նկարների գծապատկերներում գտնել ու գունավորել Ա տառը:Իսկ հրաշագեղ Անիի` Աշուն տատիկի հյուրընկալ սեղանը շլացրեց աշնանային մրգերով և Ա տառի դասանյութով ձևավորված տորթով:Վերջում բոլոր << գազանիկներն ու թռչունները>> ասում-խոսում էին հայերենով, հնչեց<<Հայերեն>>երգը, իսկ բժիշկ Այբոլիտը նրանց նվիրեց իր խորհուրդների չափածո պատգամը : Դպրոցի տնօրեն Ս. Մացակյանի գնահատմամբ մարզում և հանրապետությունում լավագույն ճանաչված, իր գործին անմնացորդ նվիրված հմուտ ուսուցչուհու` Ս. Քոչինյանի հերթական գեղեցիկ դասը ևս մեկ անգամ հավաստեց, որ << Երջանիկ իմաստությամբ է ապրում նա, ով սովորեցնելու մեջ սիրում է անվերջ սովորել... >>: Այդպես է մտածում և ստեղծագործում Ս. Քոչինյանը: Դրվատանքի և գնահատանքի բազում խոսքեր հնչեցին փոխտնօրեններ` Կ. Սարիբեկյանի, Գ. Դարչինյանի և ծնողական խորհրդի կողմից:

Լոռի, գ. Գուգարքի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.