News

Լևոն Արոնյանը և Բորիս Գելֆանդը խաղացին ոչ-ոքի

Sports 2013-04-26

Փարիզում ընթացող Ալյոխինի անվան հուշամրցաարում ապրիլի 25-ին մեկնարկեց 5-րդ տուրը։ Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սևերով մրցում էր իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ:

Պարտիան ավարտվեց 41-րդ քայլում, որը խաղաղ ելք ունեցավ: Այսպիսով Արոնյանը վաստակեց 3 միավոր:

Արոնյանը Գելֆանդի հետ միասին այս պահին գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Նրանց կարող է շրջանցել կամ հավասարվել Մաքսիմ Վաշիե Լագրավը, ով այս տուրում մրցում է Պյոտր Սվիդլերի հետ:

Աղբյուր՝ www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.