News

«Անպատժելիությունը ծնում է նոր չարիք»

Educational 2015-10-21

Ս.թ. հոկտեմբերի 20-ին Գյումրու թիվ 28 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում (ուսուցչուհի Ա. Առաքելյան) Հայոց պատմության առարկայից անցկացվեց բաց դաս` նվիրված աշխարհում կատարված ցեղասպանություններին: Բաց դասը կրում էր «Անպատժելիությունը ծնում է նոր չարիք» խորագիրը:

Դասի նպատակն էր աշակերտներին տեղեկացնել հայոց և աշխարհում տեղի ունեցած մյուս ցեղասպանությունների մասին, զուգահեռներ տանել  դրանց միջև: Աշակերտները խոսեցին Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, Սեյֆոյի, Դարֆուրի, Մեգալիի և Ռուանդայի ցեղասպանությունների մասին: 

 
Ընթացքում նրանք դիտեցին տեսանյութեր, որտեղ ներկայացված էին վերոհիշյալ ցեղասպանությունները, դրանց բացասական ազդեցությունը հասարակության վրա: Այն ուներ դաստիարակչական մեծ նշանակություն և նպաստեց աշակերտների հայեցի կրթությանը: Դասն ավարտվեց հայրենաշունչ երգ ու խոսքով` լցված հայի անկոտրում ոգու հույսով ու հավատով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.