News

Հայոց այբուբենը՝ աստվածային ուղերձ համայն մարդկությանը

Educational 2015-10-21

«Ա» տառի մուտքը միշտ էլ տոն է դառնում առաջին դասարանցիների համար: Այդ օրն ամեն ինչ արվում է փոքրիկների տոնը հեքիաթի վերածելու համար: Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցի «Ա» տառի ուսուցման բաց դասը I «դ» դասարանում (դասվար՝ Կ. Թաթյան):
Աշնանային այդ հիասքանչ օրը դասարանում տիրում էր ուրախ մթնոլորտ և բարձր տրամադրություն: Աշակերտների հուզված և տոնական տեսքից կարելի էր ենթադրել, որ նրանց հագեցած օր է սպասվում. նրանք հանդիպելու են 39 զինվորից առաջինի հետ: Աշակերտները հանդես եկան տիկնիկային ներկայացմամբ:
 
Մաշտոցավան քաղաքին հյուր եկած «Այբբենարանի» հերոսները պատմեցին տառերի առաքելության կարևոր գործի մասին: Բազմազան և բովանդակալից աշխատանքների արդյունքում (քարտային, բառային, պատկերային աշխատանք) երեխաները ցուցաբերեցին իրենց իմացությունը: Դասն ավարտվեց աղավնու թևերով աշխարհին ուղղված երեխաների երգով և բարեմաղթանքներով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.