News

Միջոցառում՝ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում

Educational 2013-04-25

Ապրիլի 22-ին Աբովյանի Խ.Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Մեծ եղեռնի օրվան:

Ավագ դպրոցի ուսուցչուհի Թ. Մելքոնյանը յուրովի արձագանքեց ցեղասպանության թեմային. նա բեմադրեց թատերական ներկայացում` ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ինքնակենսագրական հենք ունեցող «Մայրիկ» ֆիլմի մոտիվներով:

Այն հուզիչ մի պատում էր օտար ափերում ապաստանած մի հայ ընտանիքի մասին, որ կրում էր իր ուսերին անծանոթ աշխարհի անտարբերությունն ու քամահրանքը:

Դառն ճակատագրի խաղ. բեմ էին բարձրացել և գլխավոր կերպարներ էին մարմնավորում սիրիահայ երկու աշակերտ` Սիլվին ու Քրիստափորը, որոնք անուշ արևմտահայերենով իրենց հոգու ցավն ու տխրությունն էին պատմում`խառնելով այն հայրենիքում լինելու ակնհայտ ուրախությանը:
 
Բեմականացման տպավորությունը էլ ավելի մեծացավ, երբ բեմը բռնեց «Քոչարին»` միասնական, ամուր, ուժեղ, աննկուն լինելու պար-պատգամով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.