News

Վիկտորինա «Մայրենի» առարկայից

Educational 2015-10-20

Աբովյանի Ն.Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում հոկտեմբերի 16-ին 4-րդ դասարանների միջև անցկացվեց վիկտորինա «Մայրենի» առարկայից: Վիկտորինան կազմակերպել էին հայոց լեզվի ուսուցիչներ Ս. Բադալյանը և Ք. Հայրապետյանը: Յուրաքանչյուր դասարանից ընտրվել էր 10 աշակերտ, որոնք աչքի էին ընկնում իրենց լեզվական ունակություններով, կայուն գիտելիքներով:
Խաղ-մրցույթի նպատակը ոչ միայն աշակերտների գիտելիքները վեր հանելն ու հաստատելն էր, այլև սեր սերմանելը մեր լեզվի նկատմամբ, այն անաղարտ պահելու սուրբ պատվիրանը փոխանցելը: Խաղ-մրցույթն ուներ նախապատրաստական փուլ:
 
Թիմերը հանդես եկան ողջույնի խոսքով, որից հետո թիմերի ավագները ներկայացրեցին իրենց թիմի նշանաբանը և թիմի անվանումը:
 
Առաջադրանքները վերաբերում էին ավելի շատ աշակերտների ընդհանուր զարգացվածությանը, նրանց լեզվական ունակությունների և մտածելակերպի բացահայտմանը: Հանձնաժողովի անդամները 5 բալանոց սանդղակով գնահատեցին յուրաքանչյուր առաջադրանք:
 
Թիմերը հավաքեցին հավասար միավորներ, և հանձնաժողովը երկար քննարկումից հետո երկու թիմին էլ հաղթող ճանաչեց: Վերջում դասղեկները մրցանակներ բաժանեցին աշակերտներին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.