News

Շախմատի 10-րդ օլիմպիադա

Educational 2015-10-20

Ս.թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ներդպրոցական շախմատի միջդասարանային 10-րդ օլիմպիադան (առաջին փուլ): Մրցումներին ներկա էին դպրոցի տնօրենը, տնօրենությունը, շախմատի ուսուցիչը և ֆիզկուլտուրայի ուսուցչուհին:
Մրցումների նպատակն էր բացահայտել դպրոցի ուժեղագույն շախմատիստ-շախմատիստուհիներին տարածաշրջանային մրցումներին (երկրորդ փուլ) ուղարկելու համար: Մրցումներին մասնակցում էին դպրոցի ուժեղագույն 10 պատանի և 3 աղջիկ շախմատիստներ: Բացման խոսքով հանդես եկավ տնօրենը՝ շնորհավորելով և հաղթանակ մաղթելով աշակերտներին:
 
Մրցումներից առաջ 9-րդ դասարանի աշակերտ Նարեկ Թունյանը ներկայացրեց շախմատի ստեղծման պատմությունը, ինչպես նաև տեղեկույթ Հայաստանի ուժեղագույն շախմատիստների մասին: Մրցումներն անցկացվեցին շրջանաձև մրցակարգով և հաղթանակի համար տրվեց 2 միավոր, ոչ ոքի՝ 1 միավոր, պարտության համար՝ 0 միավոր:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.