News

Նորեկի օրհնության օր Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում

Educational 2015-10-20

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում Թարգմանչաց տոնը նշվում է նաև որպես «Նորեկի օրհնության օր»։

Տարբեր դասարանների նորեկ աշակերտների երդման արարողությունը տեղի ունեցավ Օշականում, որտեղ նրանք,  խոնարհվելով  Մեսրոպ Մաշտոցի հիշատակի առջև, սուրբ պատարագի երկնային երաժշտության ներքո երդվեցին ճանաչել ու արժանապատվորեն կրել իրենց ազգի պատմությունն ու մշակույթը, հարգել նրա բարոյական օրենքները, զարգացնել ու ամրացնել ազգային գիտակցությունը՝ նպաստելով նաև մշակույթի ու պատմության համամարդկային արժեքների զարգացմանը, միշտ վառ պահել սովորելու կրակը, յուրացնել նորը, անընդհատ աճել որպես անհատ և, գիտելիքով զինված,  յուրաքանչյուր  ցանկացած դժվարություն:  

Նրանք երդվեցին նաև ամենուր բարձր պահել սեփական դպրոցի պատիվը, հավատարիմ մնալ նրա լավագույն ավանդույթներին և պատվով կրել թիվմեկցու պարտավորեցնող կոչումը։ Տոնակատարության վերջում դպրոցի նորեկները ստացան քահանայի օրհնությունը և  «Գյումրու թիվ 1 ավագ դպրոց»-ի կրծքանշաններ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.