News

Բաց դաս Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում

Educational 2015-10-20

Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի 12 «բ» դասարանում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ս. Ավետիսյանի նախաձեռնությամբ անցկացվեց բանավեճ-քննարկում Կ. Զարյանի «Տատրագոմի հարսը» պոեմի շուրջ:

Մեծ էր աշակերտների հուզմունքը, քանի որ բաժանվելով խմբերի, իրենք էին արդարացնելու կամ պարսավելու հերոսներին: Աշակերտները մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ էին մասնակցում դասին` ներկայացնելով մեկնաբանություններ կերպարների վերաբերյալ:

Ուսուցչուհու զարգացնող հարցերով էլ ավելի ակտիվացավ բանավեճ-քննարկումը: Քննարկվող թեման արդիական էր, նպատակային, որի շնորհիվ դասը դարձավ հետաքրքիր և ուսանելի:

Քննարկման ընթացքում արժևորվեց հայ կնոջ բարոյական կերպարը, դատապարտվեց դավաճանությունը, կարևորվեցին հավատարմության արժեքները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.