News

Բաց դաս՝ նվիրված Քաղաքացիական հասարակության օրվան

Educational 2015-10-20

Գավառի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված համատեղ բաց դաս 8-րդ և 9-րդ դասարաններում: Դասն սկսվեց ուսուցչի ներածական խոսքով՝ օրվա խորհրդի մեկնաբանությամբ: Սահիկահանդեսի միջոցով ներկայացվեցին քաղաքացիական հասարակության բաղկացուցիչ տարրերը, նպատակն ու գործառույթները:

Մտագրոհ մեթոդի միջոցով աշակերտները ելակետային հասկացության՝ «Ամեն ինչ սկսվում է ինձանից»-ի շուրջ հավաքագրեցին իրենց մտքերն ու կածիքները: Քննարկվեցին և վերլուծեցին դրանք: Աշակերտները բաժանվեցին 4 խմբի, և յուրաքանչյուր խումբ ստացավ առաջադրանք՝ 1. Այս երկիրն իմն է 2. Քաղաքացիական հասարակությունը մենք ենք 3. Իմ համայնքն իմ տունն է. 4. Ես եմ կերտում   իմ ապագան:

Խմբերը աշխատեցին 10-12րոպե և ներկայացրեցին իրենց աշխատանքները: 3-րդ խումբը իր աշխատանքները ներկայացրեց «Մաքուր քաղաք, մաքուր Գավառ» տեսաֆիլմով(հեղ. Ջ.Խաչատրյան, 8-րդ դաս.): 2-րդ խմբի աշակերտները ներկայացրեցին ստեղծագործական շարադրություններ, 4-րդ խմբի աշակերտ Ռ.Ամիրխանյանը ներկայացրեց իր ֆոտոշարքը: Աշխատանքների ամփոփումից հետո կշռադատման փուլում քառաբաժան մեթոդով վերլուծվեց դասի ողջ նյութը:

Աշակերտները ներկաներին բաժանեցին օրվա խորհդին համապատասխան կրծքանշաններ, թռուցիկներ, ասույթներ: Դասն ավարտվեց Հայաստանին նվիրված երգով և ՀՀ Անկախության տոնին ընդառաջ սահիկահանդեսով: Բաց դասից հետո աշակերտները քաղաքի կենտրոնական հրապարակում բուկլետներ, թռուցիկներ բաժանեցին համաքաղաքացիներին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.