News

ՄԿՈՒ ոլորտն ուշադրության կենտրոնում

Educational 2015-10-20

Կայացել է «Համաշխարհային հմտություններ» մրցույթի շրջանակում ՀՀ մասնավոր հատվածի և ՄԿՈՒ ոլորտի համագործակցության լավագույն փորձի ներկայացումը: Միջոցառման սկզբում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները մասնակցել են մասնագիտությունների ցուցահանդեսին:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նշել է, որ երկար տարիներ միջին մասնագիտական կրթության ոլորտը թերագնահատված է եղել:

 
«Վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ առանց այս ոլորտի որակյալ կրթական ծրագրերի անհնար է պատկերացնել մեր երկրի իրական տնտեսական զարգացումը: Եվ այս զարգացումը դժվար կլիներ առանց միջազգային կառույցների աջակցության: 
 
…Ուստի, մենք պատրաստ ենք ընդլայնել մեր համագործակցության դաշտը միջազգային կառույցների և մասնավոր հատվածի հետ` ապահովելով ոլորտի եթե ոչ սրընթաց, ապա հետևողական զարգացումը»,-նշել է Արմեն Աշոտյանը: 
 
Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Կորնելիա Սկոկովը: 
 
«Համաշխարհային հմտություններ. Հայաստան» ազգային փորձը ներկայացրել է ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը: Միջազգային փորձը ներկայացրել են ՌԴ և Գերմանիայի փորձագետները, որին հետևել են քննարկումներ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.