News

Համագործակցությունը երկարաձգվում է

Educational 2015-10-19

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը համաձայնագիր են ստորագրել երկկողմ համագործակցությունը մինչև 2020 թվականը երկարացնելու վերաբերյալ:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը,   կարևորելով հանրային հատվածի և պետական կառույցների ջանքերի համատեղումը, շեշտել է, որ ՀՀ ԿԳՆ տարբեր ձևաչափերով համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ:
 
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն  Արմինե Հովհաննիսյանը  ևս կարևորել է  ԿԳՆ-ի հետ համգործակցությունը, նշելով, որ  հինգ տարի առաջ հուշագրի ստորագրումից հետո  Հայաստանի  400 դպրոցներում դասավանդվել է «Կիրառական տնտեսագիտություն» առարկան,  իսկ այս տարվա սեպտեմբերից ծրագիրն իրականացվում է ևս  150 դպրոցում: 
 
Ընդհանուր առմամբ տարբեր ձևաչափերով կազմակերպության կրթական ծրագրերում ընդգրկվել է ավելի քան 800 դպրոց, վերապատրաստվել և նոր որակավորում է ստացել գրեթե նույնքան ուսուցիչ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.