News

Գյումրու № 7 դպրոցի սաները ՄԱԿ-ի գրասենյակում պարգևատրվեցին

Educational 2015-10-19

ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում սույն թվականի հոկտեմբերի 14-ին մեկնարկեց <<Ապրենք խաղաղ մեր հարևանների հետ>> նկարչական մրցույթ- ցուցահանդեսը: Մրցույթի նպատակն է հայաստանյան և միջազգային հանրությանը ներկայացնել հայ դպրոցականների' խաղաղությանն ուղղված ձայնը, նրանց ցանկությունը' ունենալու հարևանների հետ խաղաղ ապրող Հայաստան: Մրցույթին մասնակցեցին 165 դպրոցականներ` Հայաստանի 8 մարզերից: Հանձնաժողովի որոշմամբ մրցանակային երեք տեղերից բացի ընտրվեցին նաև 50 լավագույն աշխատանքներ, որոնցից երկուսը <<Գյումրու № 7 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի աշակերտուհիների` Ա. Հեքիմյանի ու Ա. Դանիելյանի աշխատանքներն էին: Նրանք պարգևատրվեցին ՄԱԿ-ի գրասենյակում, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կ. Նազարյանի, <<Կանայք հանուն զարգացման>> ՀԿ նախագահ Գ. Մարկոսյանի և Հայաստանի ՄԱԿ-ի մշտական համակարգող Բ. Բուզետոյի կողմից: Նրանց հանձնվեցին վկայականներ և ՄԱԿ-ի 70-ամյակը խորհրդանշող հատուկ նվերներ:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 7 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.