News

Ոգեկոչման դաս՝ Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում

Educational 2013-04-25

Ապրիլի 22-ին Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում անցկացվեց ոգեկոչման դաս «Ցավը մերն է, սուգը՝ բոլորինը» խորագրով։ Դասը նվիրված էր Օսմանյան կայսրության կողմից 1915թ-ին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Մեծ եղեռնի 98-ամյա տարելիցին:

Աշակերտները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև 4-րդ դասարանի աշակերտները հիշատակի խոսքով հարգեցին մեր անմեղ զոհերին և մոմեր վառեցին: 

Դասի ընթացքում ցուցադրվեց ֆիլմ, որտեղ ներկայացվեցին եղեռնի արհավիրքները: Աշակերտները հուզմունքով ու ցավով էին վերհիշում մեր անցյալն ու հավատով խոսում մեր նոր օրվա մասին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.