News

Փոփոխություններ հավաստագրման հարցաշարում

Educational 2015-10-16

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ նախարար Արմեն Աշոտյանը, առաջնորդվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով, հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հարցաշարում փոփոխություն կատարելու վերաբերյալ:
Ըստ այդմ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի մարտի 10-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման հարցաշարը հաստատելու մասին» թիվ 141- Ա/Ք հրամանի հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ: 
 
Հարցաշարը հրապարակվել է ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքում և «Կրթություն» շաբաթաթերթում:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.