News

Միջոցառում` նվիրված Հ. Ավետիսյանի սխրանքի օրվան

Educational 2015-10-15

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Երևանի Հ. Ավետիսյանի անվան թիվ 74 հիմնական դպրոցում կազմակերպվեց միջոցառում` նվիրված Հ. Ավետիսյանի սխրանքի օրվան: Միջոցառմանը ներկա էին գեներալ- լեյտենանտ պ. Մ. Սարգսյանը, վետերանների միության նախագահ պ. Եսայանը, Հայրենական պատերազմի վետերաններ, այլ հյուրեր: Աշակերտները դրվագներ պատմեցին Հ. Ավետիսյանի կյանքից, արտասանեցին բանաստեղծություններ, երգեցին հայրենասիրական երգեր, ծաղիկներ դրեցրն նրա հուշարձանին: Միջոցառումն իրենց գեղեցիկ պարով ծաղկեցրին <<Սարդարապատ>> պարային համույթի տղաները: Հնչեց ավանդական քոչարին, ու դպրոցի սալահատակը թնդաց նրանց ոտքերի դոփյունից: Պարն այնքա~ն գեղեցիկ էր ու տպավորիչ, որ բոլորս ակամա տեղափոխվեցինք 1945 թվական, Բեռլին, ապրեցինք այն բերկրանքն ու ուրախությունը, որ ապրել են մեր պապերն ու հայրերը, երբ Բեռլինում, որպես հաղթանակի ավետիք, հնչել է մեր ավանդական քոչարին: Միջոցառումը հայրենասիրական ոգի ներշնչեց մատաղ սերնդին` նրանց հոգում բորբոքելով անշեջ մի սեր հայրենիքի, հայրենի երկրի նկատմամբ: Հայ պատանու անձնուրաց խիզախությունը եղիշեական մահ բերեց նրան` պսակելով նրա ճակատը հաղթանակի փառքով ու անմահությամբ: հայ ժողովրդի հերոս զավակը իր կատարած սխրանքով կրկին հավաստեց թումանյանական այն հանճարեղ խոսքը, թե <<Գործն է անմահ, լավ իմացեք, Որ խոսվում է դարեդար, Երնեկ նրան, ով իր գործով Կապրի անվերջ, անդադար>>: Քաջ հայորդին, իսկապես, դարձավ այդ երանելիներից մեկը, որն իր վեհ ու վսեմ գործով հավերժեց դարերում…

ք. Երևանի թիվ 74 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.