News

Ուսուցչի օրը Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում

Educational 2015-10-15

Յուրահատուկ և բովանդակալից էր Ուսուցչի օրը Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում: Դեռ առավոտից հաճելի անակնկալ էր սպասում ուսուցիչներին՝ նրանց դիմավորող հոգեպարար երաժշտություն, աշակերտների կատարմամբ հնչող երգ, բազում շնորհավորանքներ, ուրախ տրամադրություն:

Ընդհանրապես մասնագիտական տոները լավ առիթ են տվյալ ոլորտի ներկայացուցիչներին մեծարելու, նրանց աշխատանքը գնահատանքի արժանացնելու համար: Այսպիսի լավ ու գեղեցիկ նախաձեռնություն էր ուսուցչի մասնագիտական տոնին նվիրված «Լույսի սերմնացաններ» խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էր 5-րդ դասարանի դասղեկ Վարսիկ Ասրյանն իր դասարանի աշակերտների համեստ ուժերով: 

 
Միջոցառումն ուրախ ծրագիր էր, որը ներառում էր իր մեջ և´ շնորհակալանք, և´ երախտագիտություն, և´ զվարճալի ուրախ պարեր: Այն հագեցած էր ուսուցչի աշխատանքը մեծարող գեղեցիկ խոսքերով, հրաշալի երգերի կատարումով, փոքրիկ հումորային համարներով, պարերով: Հուզիչ էր վերջին պարը՝ վալսը, որն աշակերտները պարեցին ուսուցիչների հետ:
 
Օրվա անակնկալն ուսուցիչների համար եզրափակվեց շնոհակալագրերի հանձնումով: Մատաղ սերնդի դաստիարակության գործում ցուցաբերած ավանդի, երկարամյա անձնվեր աշխատանքի համար շնոհակալագրեր ստացան մի շարք ուսուցիչներ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.