News

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի հայրենաճանաչության հերթական դասը բնության գրկում

Educational 2015-10-15

Կիրակի՝ 11 հոկտեմբերի, 2015թ., կայացավ հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորման նախապես ծրագրված <<Մեր մշակութային ժառանգությունը>> հայրենաճանաչման ծրագրի առաջին բացօթյա դասը՝ ճանաչողական ուսուցողական էքսկուրսիան դեպի Արթիկ։ Էքսկուրսիայի նպատակն էր տեսնել Հառիճի վանքը՝ որպես ճարտարապետական կոթող, ծանոթանալ նրա պատմությանը, այն միջավայրին, որը՝ որպես կրթական հաստատություն, առաջին հոգևոր սնարանն է դարձել Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի համար, և այսօր էլ շարունակում է կրթական գործունեությունը՝ պատրաստելով հոգևոր առաջնորդներ։ Եկեղեցի-դպրատանը հանդիպումը ճեմարանականների հետ ուսուցողական էր․ աշակերտները ներկայացրին վանքի մասին իրենց նախնական իմացությունը, ապա ճեմարանական-ուղեցույցը, ցույց տալով եկեղեցու յուրաքանչյուր հատվածը, ներկայացրեց ուշագրավ մանրամասներ նրա ավանդազրույցներից, պատմությունից, մատենագրությունից, ինչպես նաև կրոնապաշտամունքային ծեսերից՝ մոմավառության խորհուրդը։ Ամբողջացնելու համար Արթիկ կատարած մեր շրջայցը՝ այցելեցինք ևս երկու պատմամշակութային կոթողներ՝ Լմբատավանք և Սուրբ Աստվածածին խոնարհված վանքը /V դար/։ Լմբատավանքում աշակերտները ներկայացրին տեղեկություններ վանքի մասին, ինչպես և Հառիճի վանքում մատուցեցին պատշաճ խոնարհումը հավատքի տանը։ Ս․ Աստվածածին վանքում ուսուցչուհին փոխանցեց որոշակի տեղեկություններ վանքի կառուցման դարաշրջանի և վանական համալիրի կառուցվածքի մասին։

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.