News

Մեկնարկել է երկօրյա գիտական նստաշրջանը

Educational 2015-10-15

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում մեկնարկել է Մանուկ Աբեղյանի 150-ամյակին նվիրված երկօրյա գիտական նստաշրջանը: Գիտական նստաշրջանում ներառված է 30 զեկուցում:
Մասնակիցները ինչպես ԵՊՀ, այնպես էլ տարբեր կրթական հաստատությունների նշանավոր գիտնականներ ու դասախոսներ են: Հաշվի առնելով նշանավոր գիտնականի 150-ամյակը՝ նստաշրջանը կրում էր «Աբեղյանական ընթերցումներ» խորագիրը:
 
Նախաձեռնության հեղինակներն ու իրականացնողները Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և հայոց լեզվի պատմության ամբիոններն են: Գիտաժողովին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, տարբեր ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, նշանավոր գիտնականներ և ուսանողներ:
 
Հատուկ հյուրի կարգավիճակով զեկուցումներն ունկնդրելու էր հրավիրվել նաև Մանուկ Աբեղյանի թոռնուհին՝ Հասմիկ Աբեղյանը: Վերջինս ներկայացրեց պապի մասին իր հուզառատ հուշերը:
 
Տիկին Աբեղյանը ողջունեց նաև գիտական նստաշրջանի անցկացման գաղափարը և հույս հայտնեց, որ ներկայացվելիք զեկուցումները կամբողջացնեն աբեղյանագիտության դերը հայոց լեզվի պատմության ու զարգացման մեջ:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.