News

Հայկական մշակութային օրեր Շտուտգարդտում

Featured 2015-10-14

Ս.թ. հոկտեմբերի 19-31-ը Շտուտգարդտում կանցկացվեն «Հայ մշակույթի օրեր»՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մշակույթի օրերին կմասնակցեն ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի մշակութային գործիչներ, անհատ կատարողներ և ստեղծագործական կոլեկտիվներ:
Մշակույթի օրերի շրջանակում կներկայացվի ժողովրդական («Դաբաղյան» քառյակ, «Էնկանտո» բրազիլական երգչախումբ, Գուրգեն Բավեյան, Դիանա Սահակյան), հոգևոր (Անուշ Քարավիրտ, Լուիզա Սպահն, Քրիստինա Ալթունյան), դասական (Արտակ Կիրակոսյան, Իզաբելա Մելքոնյան, Հրայր Աճեմյան) և ջազային (Արմեն Թութունջյան, Քյոլնի ջազ համույթ) երաժշտություն: 
 
Կանցկացվեն Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսություններ և գրքի շնորհանդես (Միհրան Դաբաղ, Սիբիլե Թելեն, Գայանե Այսլեր, Դողան Ակհանլի, Բենյամին Եհմալեան): Իրմա Սաֆրազբեկյանը հանդես կգա Հ. Թումանյանի ստեղծագործական գործունեության մասին դասախոսությամբ, որին կհաջորդի հեքիաթների ընթերցում ու բեմադրություն:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.