News

Ուսուցչի օրը Գուգարքի ավագ դպրոցում

Educational 2015-10-14

Օրեր առաջ Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի դահլիճը լուսավորվել էր ուսուցիչների և աշակերտների պայծառ ժպիտներից:
7-րդ դասարանի աշակերտները դասղեկ Ա. Սաքանյանի հետ կազմակերպել էին միջոցառում ` շնորհավորելու սիրելի ուսուցիչներին:
 
Գեղեցիկ ասմունքով, երգերով ու պարերով նրանք ջերմացրեցին ուսուցիչների սրտերը, մի քանի րոպեով կտրեցին նրանց առօրյա հոգսերից` պարգևելով հպարտության զգացում:
 
Միջոցառման ընթացքում հումորային երկխոսությամբ համեմատություն տարվեց ժամանակակից դպրոցի և սովետական դպրոցի միջև:
 
Գուգարքցի ուսուցիչները ներկայացրեցին անցյալի դպրոցը` իր լավ ու վատ կողմերով, իսկ աշակերտները գովաբանեցին նոր դպրոցը ` իր բոլոր լավ կողմերով:  
 
Ուսուցիչներն այդ հարց ու պատասխանի շնորհիվ մի պահ մանկացան` վերհիշելով իրենց իսկ աշակերտական տարիները:

Լոռի, գ. Գուգարքի Հ. Շիրազի անվան ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.