News

Գավառի թիվ 1 դպրոցում անցկացվել է քրիստոնեության թեմայով միջոցառում

Educational 2013-01-14

Գավառ քաղաքի Ս. Քոչարյանցի անվան թիվ 1 հիմն. դպրոցում VI դասարանի աշակերտների և պատմության ուսուցչուհի Մ. Հայթյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում` «Քրիստոնեությունից մինչև գրերի գյուտ» թեմայով:

Միջոցառման 1-ին մասում ներկայացվեցին հայ ժողովրդի ակունքները, թե որտեղից է եկել և ուր է գնում: Ցուցադրվեց բեմականացում. Հայկ Նահապետի կերպարով աշակերտը պատգամեց ամուր պահել հայրենի երկիրն ու հողը:

«Հայոց պատմության» ծննդականը ներկայացրեց Քերթողահայր Խորենացու դերում հանդես եկեղ աշակերտը: Այն սերունդներին ներկայացվեց որպես հայ ժողովրդի կենսագրական երկ: Ազատագրական պայքարի բովով անցած և վերածնված Հայաստանի դերում հանդես եկած աշակերտը ներկայացրեց հին ու նոր Հայաստանը վերքերի ու երգերի մեջ, որը տառապել ու փյունիկի պես հարություն է առել:
 
Միջոցառման 2-րդ մասում ներկայացվեց Բեմականացում, դերերում՝ հեղինակ, Տրդատ Մեծ, Մ.Խորենացի, Գ.Լուսավորիչ: Աշակերտները ներկայացրին, թե որն էր այն շարժիչ ուժը, որը ստիպեց հայ ավագանուն քրիստոնեությունը Հայաստանում հռչակել որպես պետական կրոն: Հնչեց աղոթք և կատարվեց մոմավառություն: Երգ՝ Քրիստոս  ի  մեջ մեր հայտնեցավ: 
 
III մասում աշակերտները ներկայացրին «Քրիստոնեությունից մինչև Գրերի գյուտ» ժամանակաշրջանի իրադարձությունները: Միջոցառման այս մասում աշակերտները ներկայացրին Մաշտոցի կողմից հայոց տառերի ստեղծումն ու դրա պատմական անհրաժեշտությունը:
 
Այնուհետև գյուղացու կերպարով աշակերտը ներկայացրեց հին ու նոր Հայաստանի կարևոր հերոսամարտերը և հայի տառապանքը: Շեշտը դրվեց նաև կարոտ հարցի՝ հայոց պապենական հողերի վերադարձի վրա:
 
Միջոցառման նպատակն էր հայի ինքնությունն ու հարատևությունը պահպանել՝ հավատով, գրով ու մեր մայր լեզվով, աշակերտների մեջ սերմանել համազգային արժեքների  պահպանում:
Խորհենք հայերեն, խոսենք հայերեն,
Աղոթքն առ Աստված՝ անենք հայերեն:
 
Հայոց պատմության ուսուցչուհի` Մարինե Հայթյան
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.