News

Ուսուցչի օրը Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում

Educational 2015-10-09

Ին՞չ կա ուսուցչի համար առավել հուզիչ ու ջերմ, քան շնորհավորանքի ու երախտագիտության խոսքեր լսելը սաներից, նրանց երգն ու պարը որպես նվեր ընդունելը:
Հենց այսպիսի պահեր պարգևեցին իրենց ուսուցիչներին Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի աշակերտներն Ուսուցչի օրվա առթիվ:
 
Մեկը մյուսին հաջորդող հուզիչ երաժշտական համարները, ասմունքը, պարերը տոնական տրամադրություն ստեղծեցին և դարձան ուսուցչի  հոգսաշատ առօրյան  գեղեցկացնող հուզիչ մի պահ:
 
Վերջում շնորհավորանքի խոսքեր ասաց դպրոցի տնօրեն տիկին Մկրտչյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.