News

Ազատ, անկախ Հայաստան

Educational 2015-10-09

Տիեզերքի անսահմանության մեջ՝ հսկայական մոլորոկի վրա, մի փոքրիկ հողակտոր է մեր հայրենիքը, որի համար հեղվել է արյուն ու արցունք: Հայրենիքը եզակի սրբություն է և այն պետք է պահպանել ու սիրել: Հայրենասիրությունը լոկ դատարկ գաղափար չէ, այլ էության բաղկացուցիչ մաս:
Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի հավաքական կամքի դրսևորումն է: Տարիներ առաջ մեկ «Այո»-ն հաստատեց ու ամրապնդեց հայ հոգու կամքը, անկախ, ազատ ապրելու իրավունքը: Այս օրը մեծագույն տոն է և առիթ ևս մեկ անգամ հպարտանալու և համոզվելու, որ պայքարել է պետք հանուն ազատության:
 
2015 թվականի սեպտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում Անկախության օրը նշվեց դաս-քննարկումով, որն անցկացվեց 11-րդ դասարանում: Աշակերտները ներկայացան նախապես պատրաստած տեքստերով, որոնք կազմել էին ըստ հանձնարարության:
 
Հետաքրքիր էր լսել աշակերտների կարծիքներն այդ կարևորագույն գաղափարների վերաբերյալ: Մի մասն իր խոսքը լրացրեց նաև թեմային հարազատ բանաստեղծություններով: Աճող սերնդի այս տեսակ դաստիարակությունը չափազանց կարևոր է մեր երկրի ապագայի համար, որի համար էլ պատասխանատու են մեր կրթօջախները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.