News

Միջոցառում Գյումրու թիվ 7 դպրոցում

Educational 2015-10-09

Սույն թվականի սեպտեմբերի 22-ն առանձնակի կարևորություն ուներ Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի համար: Աշխատանքային օրն սկսվեց ՀՀ անկախության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված համադպրոցական միջոցառումով:

ՀՀ օրհերգի հնչյունները համախմբել էին դպրոցի աշակերտական և ուսուցչական ողջ հանրույթին: Աշակերտները, մեծ խանդավառությամբ և հայրենասիրական ոգով տոգորված, պատմում էին հայի համար այդքա~ն կարևոր անկախության մասին:

Կարևոր է այն, որ յուրաքանչյուր աշակերտ մեծ սիրով ու ջերմությամբ է խոսում ու պատմում Հայաստանի մասին, խոստանում պահել ու փայփայել այդքան զրկանքների գնով ձեռք բերված ազատությունը և մեր սերունդներին փոխանցել մի երկիր, որում ապրելն ու արարելը յուրաքանչյուր հայ իր սուրբ պարտքը պետք է համարի:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.