News

Մեկնարկել է համալսարանական առաջին շախմատային առաջնությունը

Educational 2015-10-09

Երևանում մեկնարկել է շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջին առաջնությունը, որի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարարը բոլորին մաղթել է արդյունավետ խաղ՝ շեշտելով, որ Հայաստանի համար մեծ պատիվ է անցկացնել շախմատի առաջին Եվրոպայի ուսանողական մրցաշարը:

«Երկու տարի առաջ Հայաստանը հայտ ներկայացրեց Եվրոպայի ուսանողական մարզական ֆեդերացիային բավական հավակնոտ ծրագրերով: Մեր առաջին նպատակն էր Հայաստանի ուսանող մարզիկներին ընդգրկել տարբեր առաջնություններում, իսկ երկրորդը՝ որևէ առաջնություն կազմակերպել Հայաստանում:
 
Մենք արձանագրեցինք, որ Եվրոպայում շախմատից երբևէ ուսանողական առաջնություն չի անցկացվել և առաջարկեցինք շախմատը ևս ներառել առաջնությունների ցանկում:
 
Եվրոպական ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից մեր առաջարկությունն ընդունվեց և Հայաստանին վստահվեց անցկացնել Եվրոպայի անդրանիկ ուսանողական մարզական առաջնությունը»,-նշել է Ա. Աշոտյանը:
 
Երևանում մեկնարկած շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնությանը մասնակցում են թիմեր Լեհաստանից, Ռուսաստանից, Պորտուգալիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Խորվաթիայից, Սերբիայից, Սլովենիայից և Հայաստանից:
 
Առաջնությունն ընթանալու է արագ շախմատի ձևաչափով, խաղաժամանակը 25 րոպե է՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան ավելացումներով։ Առաջնության կազմկոմիտեի նախագահն է ՀՀ կրթությանև գիտության նախարար, մարզական ուսանողական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.