News

Հրաման տարակարգ շնորհելու մասին

Educational 2015-10-08

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչների 5 տարի ժամկետով որակավորման առաջին աստիճանի տարակարգ շնորհելու վերաբերյալ:
Նախարարի հրամանի համար հիմք են ծառայել ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի  N 1745-Ն որոշման պահանջները և հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի 2015 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը: 
 
Համաձայն հրամանի՝ տարակարգ ստացած 59 ուսուցիչ կստանա ՀՀ կառավարության սահմանած չափով համապատասխան հավելավճար:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.