News

«Անմար կրակ»

Educational 2015-10-06

Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ hնարավորություն ընձեռեց թիվ 45 հիմնական դպրոցի աշակերտներին հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Երեխաները, գիտակցելով, որ մեծ պատիվ է պատվո պահակ կանգնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ, դրսևորեցին բարձր պատասխանատվություն և ոգևորությամբ իրականացրեցին իրենց վստահված առաքելությունը:

Հուշահամալիր էին այցելել նաև «Մուսալեռ» հայրենակցական միության կենտրոնական վարչության վարչակազմը և միության այլ անդամներ, հայ ազգագրության գանձարանի փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը: Ներկաներն ականատես եղան աշակերտների պատրաստած «Անմար կրակ» միջոցառմանը:
 
«Մուսալեռ» հայրենասիրական միության վարչակազմի ղեկավար Եսայի Հրանտի Չախչախյանը և ֆրանսահայ գրող Ժորժ Կևորգյանը, ոգեշնչվելով միջոցառումից, իրենց գոհունակության և հիացմունքի խոսքերը հղեցին դպրոցի տնօրենությանն ու սովորողներին՝ բարձր գնահատելով երեխաների հայրենասիրական ոգին և ազգային արժանապատվության գիտակցումը:
 
Միջոցառման ավարտին դպրոցականները հնարավորություն ունեցան այցելել Ցեղասպանության տուն-թանգարան և մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցել 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.