News

Ուսուցչի օրը Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում

Educational 2015-10-06

Հոկտեմբերի 5-ին Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի ուսուցիչներին տնօրենի նախաձեռնությամբ սպասվում էր անակնկալ:

Փոքրիկ աշակերտները, «Կարաբալա» դարձած, ուսուցիչներին դիմավորում էին դպրոցի շքամուտքի մոտ: 

Գույնզգույն ծաղկեփնջի հետ նրանք նվիրում էին նաև իրենց սերն ու մանկան անմեղ ժպիտը, որն էլ ավելի էր արժևորում այդ օրվա խորհուրդը:
 
Հնչեց մեղեդին, աշակերտները պարի հրավիրեցին ուսուցիչներին: Ամենուր սեր էր թևածում ու ժպիտ, ջերմություն և բարություն, մեծարանք և հիշողություն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.