News

Բաց դաս Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում

Educational 2015-10-06

Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի 12-րդ դասարանում տեղի ունեցավ անգլերեն լեզվի բաց դաս բոլոր ժամանակների համար արդիական ու գերակայող «Դրամը ղեկավարում է աշխարհն ընդդեմ Նոբելյան մրցանակակիրների» թեմայով և հանգուցալուծում գտավ Նոբելյան մրցանակակիրներից աշխարհահռչակ անձանց կենսագրությամբ և ընդդիմադիր գործունեությամբ:
Անգլերենի ուսուցչուհի Լիլիթ Եգյանը, ով հմուտ մանկավարժ է ու բազմաթիվ ուսանելի բաց դասերի հեղինակ, այս անգամ ևս հիացրեց իր կազմակերպչական ձիրքով: Աշակերտներն անարգել ու սահուն հաղորդակցվում էին անգլերենով, պատասխանում հարցերին ու կատարում մեկնաբանություններ:
 
Դասը հագեցած էր ժամանակակից տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներով ու մեթոդներով, օգտագործվեց էլեկտրոնային գրատախտակ, դասարանը նախօրոք բաժանված էր մասնաբաժան խմբերի, որոնք տրամաբանորեն մեկնաբանում էին գումար վաստակելու, վատնելու, խնայելու պարզ օրինակները:
 
Որպես եզրափակիչ փուլ ուսուցչուհին 12-րդ «Ա» դասարանի սովորողներին մատուցեց խրատական ու կենսական խորհուրդ կյանքի ու նրա կարևոր գործոնների վերաբերյալ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.