News

Միջոցառում Գյումրու թիվ 28 հիմնական դպրոցում

Educational 2015-10-06

Սեպտենբերի 18-ն իր գեղեցիկ և արտառոց տպավորություններով Գյումրու թիվ 28 հիմնական դպրոցում դեռ երկար կմնա բոլորի հիշողությունների մեջ:
Դպրոցի տնօրեն Մարիամ Առաքելյանի և զինղեկ լեյտենանտ Մովսես Սիմոնյանի կազմակերպած միջոցառումը նվիրված էր Հայասատանի անկախության 24-րդ տարեդարձին: 
 
Դպրոցի բակում հնչեց ՀՀ օրհներգը, բարձրացվեց հայոց եռագույնը: Հայրենաշունչ ու հայրենանվեր երգն ու խոսքը, պարն ու ելույթներն էլ ավելի գեղեցիկ դարձրեցին միջոցառումը:
 
Ազատ ու անկախ Հայաստանի գալիք սերունդների` մեր կյանքի ծաղիկների ոգևորությունն ու ուրախությունը թևածեց ամենուր:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.