News

Սահմանվել են հայ-գերմանական գիտության օրեր

Educational 2015-10-06

ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի, ԵՊՀ-ի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 5-6-ը հայտարարվել է հայ-գերմանական գիտության օրեր:
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Կարևորելով գիտության ոլորտի միջազգայնացումը՝ նախարարը հատկանշական է համարել, որ միջոցառումը կրում է «Հայ-գերմանական գիտության օր» խորագիրը, որը վկայում է երկկողմ հարաբերությունների արդյունավետությունը. 
 
«Ավելի քան 2200 ուսանող Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրերով ուսանել է Գերմանիայի առաջատար բուհերում, զարգացրել է հայ-գերմանական կապերը հանրակրթության ոլորտում, ներկայումս քննարկվում է Հայաստանում գերմանական գիմնազիայի հիմնադրման ծրագիրը…»,-նշել է Ա. Աշոտյանը: 
 
Ըստ Ա. Աշոտյանի՝ համատեղ գիտական նախագծերի ֆինանսավորման լավագույն գործիքներից մեկն էլ ԵՄ «Հորիզոն 2020» ծրագիրն է, որի անդամակացության հայտ է ներկայացրել նաև Հայաստանը: 
 
«…Սա նշանակում է, որ մեր գիտնականների համար, եթե ասելու լինենք պատկերավոր, վճարելով էկոնոմ դասի արժեք, մենք ստեղծում ենք բիզնեսի դասի պայմաններով աշխատելու հնարավորություն»,-նկատել է նախարարը և կոչ արել միջոցառմանը ներկա գիտնականներին ակտիվ լինել և օգտագործել նոր ծրագրի հնարավորությունները: 
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.