News

Հանդիպում DAAD-ի երևանյան կետրոնի տնօրենի հետ

Educational 2015-10-02

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) երևանյան տեղեկատվական կետրոնի նորանշանակ տնօրեն Սիլվիա Շմիդին: Ողջունելով հյուրին՝ նախարար Ա.Աշոտյանն արդյունավետ աշխատանք է մաղթել և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի մեր երկրում DAAD-ի ծրագրերի ընդլայնմանը:

Նախարարն ընդգծել է, որ գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրերի նկատմամբ Հայաստանում աճող հետաքրքրություն կա.«Գերմանիայի բուհերում ուսանելու ցանկությունը հայ ուսանողների մոտ նկատելիորեն մեծացել է, և դա պայմանավորված է նաև համագործակցության արդյունավետությամբ»,-նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ Գերմանիան երկրորդ երկիրն է, որտեղ փոխանակման տարբեր ծրագրերով սովորում են առավել մեծ թվով հայ ուսանողներ: 

 
Ա. Աշոտյանը նշել է նաև, որ ՀՀ ԿԳՆ-ն պատրաստ է նպաստել, որ ՀՀ դպրոցներում գերմաներենի ուսուցման նկատմամբ հետաքրքրությունը մեծանա: Նախարարը կարևորել է նաև, որ գերմանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել գերմաներենի ուսուցիչների վերապատրաստման ծրագրերն առավել արդյունավետ դարձնելու և ընդլայնելու վերաբերյալ: 
 
Նշվել է, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել նաև Հայաստանում գերմաներենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց հիմնելու ծարգիրը: Կարևորելով Հայաստանի հետ հաջողված կրթական համագործակցության ամրապնդումը՝ Ս. Շմիդը շեշտել է, որ չնայած բնակչության համեմատաբար նվազ թվաքանակին՝ Հայաստանի դիմորդներն առանձնանում են իրենց բարձր  պատրաստվածությամբ  և կարողանում են առավել թվով կրթաթոշակներ  ստանալ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.