News

«Բորուսիա»-«Դարմշտադտ»՝ 2:2

Sports 2015-09-28

Դորտմունդի «Բորուսիան» 2:2 հաշվով է ավարտել «Դարմշտադտի» դեմ տնային խաղը՝ հաղթանակը բաց թողնելով վերջին րոպեին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր, սակայն Թոմաս Տուխելի թիմն անհաջող է անցկացրել առաջին խաղակեսը:
Դորտմունդցիները խաղի մեկնարկից ունեին նկատելի տարածքային առավելություն, բայց ընդմիջման են գնացել հաշվի մեջ հետապնդողի դերում:
 
Երկրորդ խաղակեսում գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 8 րոպեում դարձավ դուբլի հեղինակ՝ առաջ մղելով «Բորուսիային», որը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը և գոլ բաց թողեց վերջին րոպեին:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.