News

Երևանի քաղաքապետարանը և «Dasaran»-ն ամփոփեցին «Մաքուր պահենք մեր քաղաքը» մրցույթի արդյունքները

Educational 2015-09-26

Ս.թ. սեպտեմբերի 25-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի և «Dasaran» կրթական ծրագրի համատեղ նախաձեռնած «Մաքուր պահենք մեր քաղաքը» վիդեոմրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը որպես պատվավոր հյուրեր ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, կրթական ոլորտի պատասխանատու այրեր և այլք:
 
Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից մեկնարկած մրցույթը նպատակաուղղված էր հանրության, մասնավորապես՝ նրա թիրախային խմբի՝ դպրոցահասակ երեխաների մեջ սերմանելու և արմատավորելու օրինապահ քաղաքացի լինելու գիտակցությունը, ձևավորելու հետևողական վերաբերմունք ոչ միայն քաղաքամայր Երևանի, այլև սեփական համայնքի և շրջակա միջավայրի նկատմամբ:
 
Միևնույն ժամանակ մրցույթի կարևորագույն առաքելությունն աշակերտներին համապատասխան հարթակ տրամադրելն ու հնարավորություն ընձեռելն էր իրենց իսկ հեղինակած աշխատանքի միջոցով ևս մեկ անգամ հաստատելու այն գաղափարը և տարածելու այն համոզմունքը, որ բնությունը հասարակության արտացոլանքն է, ավելին՝ բնությունը բումերանգի նման հետ է վերադարձնում մեզ մեր վերաբերմունքը:
  
Ազդարարման առաջին իսկ օրվանից մեծ հետաքրքրություն առաջացրած մրցույթին մասնակցելու և իրենց պատրաստած անհատական կամ խմբակային տեսանյութերը ներկայացնելու հնարավորություն են ունեցել «Dasaran» կրթական ծրագրի կայքում գրանցված Հայաստանի և Արցախի հանրակրթական բոլոր դպրոցների 437.706 աշակերտները:
 
«Մաքուր պահենք մեր քաղաքը» վիդեոմրցույթի շրջանակում հաղթող է ճանաչվել ընդհանուր առմամբ 25 աշակերտ (5-ն ընտրվել է հանձնաժողովի կողմից, 20-ը՝ քվեարկությամբ), որոնք պարգևատրվեցին խրախուսական նվերներով և պատվոգրերով:
 
Ըստ որում՝ հանձնաժողովի ընտրած աշակերտներից մեկը՝ Երևանի թիվ 78 հիմնական դպրոցի աշակերտուհի Դիանա Պողոսբեկյանը, հենց մրցանակաբաշխության օրն արժանացավ սահմանված գլխավոր մրցանակին՝ նոթբուքին, իսկ նրա դպրոցը պարգևատրվեց համակարգչով և պատվոգրով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.