News

Սուրբ Զատիկ` Ջերմուկի թիվ 1 դպրոցում

Educational 2013-04-23

Կրկին տոն էր Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում: Բոլորը սիրով են սպասում 3-բ դասարանի (դասղեկ՝ Լիա Աբրահամյան) հերթական միջոցառմանը, որովհետև նրանց յուրաքանչյուր միջոցառումն ունի իր անակնկալները: Այս միջոցառումը նվիրված էր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին, որն ընդունված է անվանել Զատիկ: Այն Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:

Դա իսկապես մի հիանալի ուսուցողական դաս-միջոցառում էր, որը իր մեջ պարունակում էր մեծ խորհուրդ, հարուստ գիտելիքներ և´ հայ եկեղեցու, և´ հայկական ավանդույթների, սովորությունների, և´ ազգային ուտեստների, և´ քրիստոնեական գաղափարախոսության մասին:

Դեռ դպրոցի բակից տիրում էր զատկական տրամադրությունը: Դահլիճն ամբողջովին զարդարված էր Զատկի խորհրդանիշներով: Կենաց ծառը զարդարված էր երեխաների ձեռքերով պատրաստված խաղալիքներով:
 
Միջոցառումն սկսվեց «Առավոտ լուսո» հայտնի շարականով, այնուհետև երեխաները և ողջ դահլիճը հոտնկայս արտասանեցին «Հայր մեր» աղոթքը:
 
Երեխաները կարողացան լիովին ներկայացնել Զատկի խորհուրդը՝ Հիսուսի խաչելությունից մինչև հարությունը: Երգեցին տոնին վերաբերող երգեր՝ «Ծննդյան երգը», «Բարի հրեշտակը», «Օր պար, ճոր պար», «Տարվա մեջ ուրախալի» և այլն: Ե´վ երգերով, և´ պարերով և շատ բնական ու հնչեղ արտասանությամբ փոքրիկները մեկնաբանեցին տոնի ողջ էությունը:

Որպես օրվա խորհրդանիշ՝ կարևոր և գեղեցիկ սովորույթ է ձու ներկելն ու ձվախաղը, որը նույնպես միջոցառման բաղկացուցիչ մասն էր: Կային նաև ազգային, ավանդական և տոնական ուտեստներ՝ եփած ձուկ, չամիչով փլավ, գաթա, չրեր և այլն:

Միջոցառմանը ներկա էին հյուրեր, ծնողներ, ուսուցիչներ, նաև Ջերմուկի եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Գալուստը, որը բարձր գնահատական տվեց այս միջոցառմանը, բարեմաղթանքի խոսքեր ասաց և, որ ամենակարևորն է, օրհնեց երեխաներին:

Այնքան բնական ու ջերմ էր մթնոլորտը, որ հանդիսատեսները հիացած էին, իսկ գովասանքի խոսքերն՝ անսպառ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.