News

Ներառականությունը՝ բարի հասարակություն կառուցելու հնարավորություն

Educational 2015-09-22

Համաձայն ՀՀ կրթության և գիտության լրատվական բաժնի հաղորդման՝ կայացել է ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի «Հանրակրթության մեջ համընդհանուր ներառական կրթության անցման անհրաժեշտությունը, առկա խնդիրները և գործընթացները» թեմայով ընդլայնված նիստը: Նիստին մասնակցել են հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, միաջազգային կառույցների ու շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ: Նիստը վարել է կոլեգիայի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը նշել է, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում 2014 թվականի դեկտեմբերին կատարված փոփոխությամբ մեր պետությունը հանրակրթության ոլորտում անցում է կատարել համընդհանուր ներառական կրթության համակարգի՝ ընդգծելով, որ ներառականությունը բարի հասարակություն կառուցելու բացառիկ հնարավորություն է: Արմեն Աշոտյանը նիստի մասնակիցներին հիշեցրել է, որ մինչև 2025 թվականը Հայաստանի բոլոր դպրոցները պետք է պատրաստ լինեն ներառական կրթության:
 
Նշվել է նաև, որ համընդհանուր ներառական կրթության համակարգի անցում կատարելու գործողությունների ծրագրով մինչև 2022 թվականը յուրաքանչյուր մարզում գործող առնվազն մեկ, իսկ Երևան քաղաքում առնվազն 4 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն վերակազմակերպվելու է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի: Նախատեսվում է կիրառել երեխայի կրթական կարիքների արձագանքման եռաստիճան համակարգ:
 
Աղբյուրը՝ Edu.am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.