News

Գնահատական Մխիթարյանի խաղին

Sports 2015-09-22

Ներկայացվել է Հենրիխ Մխիթարյանի՝ Լևերկուզենի «Բայերի» դեմ ցուցաբերած խաղի գնահատականն ու վիճակագրությունը: Մխիթարյանը մրցակցի դարպասի ուղղությամբ կատարել է 4 հարված, որոնցից երկուսը եղել են դիպուկ:
Նա կատարել է 76.3 տոկոս ճշգրտությամբ 38 փոխանցում: 26-ամյա կիսապաշտպանը 7 անգամ շրջանցել է մրցակիցներին, 2 անգամ խլել է գնդակը և մեկ անգամ հաղթել է օդային պայքարում:
 
Հենրիխը թույլ չի տվել կանոնների խախտում, իսկ նրա դեմ պայքարում հյուրերը կանոնները խախտել են մեկ անգամ: Արդյունքում Մխիթարյանն ստացել է 8.77 գնահատականը՝ զիջելով միայն ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավային:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.