News

«Արմենիադա». բեմադրություն՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը

Featured 2015-09-19

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Երևանում կկայանա Մոսկվայի Ս. Փարաջանովի անվան թատրոնի հյուրախաղերը: Անվանի կոլեկտիվը, որը մարմնավորվում է փարաջանովյան առեղծվածի զարմանալի գեղագիտությունը, հանդես կգա ներկայացումներով:
Սեպտեմբերի 22-ին թատերախումբը կներկայացնի «Արմենիադա» բեմադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագծի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Վլադիմիր Գաբբեն է, երաժշտական ղեկավարը՝ կոմպոզիտոր Մադաթ Ավանեսովը:
 
Ներկայացման պրեմիերան կայացել է 2015 թվականի ապրիլի 13-ին Մոսկվայի միջազգային երաժշտության տան Սվետլանովյան դահլիճում: Սա բացառիկ բեմական լուծումներով ներկայացում է, որը ժամանակակից հանդիսատեսին հնարավորություն է տալիս մտովի տեղափոխվել մեր նախնիների երկիր:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.