News

Քննարկվել է «Կրթության բարելավում» նոր ծրագիրը

Educational 2015-09-19

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Համաշխարհային բանկի կրթության թիմի ներկայացուցիչներ Դանդան Չենին, Նինո Կուտատելաձեին, Ջուլիա Լիբերմանին, Սորեն Նելլմանին և Անուշ Շահվերդյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի արդյունքները, ինչպես նաև ընթացքի մեջ գտնվող «Կրթության բարելավում» նոր վարկային ծրագրի ընթացքին առնչվող մի շարք հարցեր:

 
Շեշտելով ՀԲ աջակցությունը կրթական բարեփոխումների  իրագործման ու ոլորտի զարգացման գործում՝ ՀՀ ԿԳ նախարարը   կարևորել է հատկապես հաջողությամբ իրագործված նախակրթարանների հիմնադրման ծրագիրը,  ինչպես նաև Հայաստանի 10 բարձարագույն ուսումնական հաստատությունում «Նորարարական մրցակցային հիմնադրամների» փորձարկումը: 
 
ՀԲ նոր վարկային ծրագրով նախատեսված աշխատանքներից ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կարևորել է հատկապես ավագ դպրոցների հիմնանորոգման ու կրթակարգի վերանայման խնդիրները: 
 
Բանկի ներկայացուցիչները նշել են, որ այցի ընթացքում նպատակ ունեն ամփոփել «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի փակման հաշվետվությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր:  
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.