News

Գիտելիքի օրը Գյումրու թիվ 7 դպրոցում

Educational 2015-09-15

Ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, այնպես էլ Հայաստանում սեպտեմբերի 1-ն ընդունված է նշել որպես Գիտելիքի օր: Այդ օրը Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցը ևս մեծ շուքով է տոնում:
Առաջին դասարանցիների թվով մարզում կրկին առաջատար լինելով` 140 աշակերտ իրենց դասվաների ուղեկցությամբ առաջին անգամ մուտք գործեցին գիտելիքի աշխարհ:
 
Դպրոցի տնօրեն Գ. Կարապետյանն աշակերտների ծնողներին հավաստիացրեց, որ այստեղ նրանք գիտելիքի, սիրո և հոգատարության պակաս չեն զգա, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց դպրոցի ընտրության հարցում նախապատվությունը հենց Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցին տալու համար:
 
Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանի ողջույնի խոսքը փոխանցեց փոխմարզպետ պարոն Արշակյանը: Առաջին դասարանցիների մուտքը դպրոց իրենց երգերով, պարային գեղեցիկ կատարումներով և խանդավառ ժպիտներով ողջունեցին նաև դպրոցի սաները:
 
Այնուհետև դասվարների ուղեկցությամբ աշակերտները ոտք դրեցին իրենց դասարանները, նրանց բաժանվեցին դասագրքեր, գրենական պիտույքներ ու պայուսակներ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.