News

Աշխատանքային այց Բրյուսել

Educational 2015-09-15

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Եվրոպական հանձնաժողովի հետազոտության, գիտության և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի, կրթության ոլորտի պատասխանատուների հետ:

Հանդիպումների ընթացքում նախատեսվում են քննարկել «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի անդամակցության և «Կայուն և ինքնավար բարձրագույն կրթական համակարգերի խթանումը Արևելյան հարևանության տարածքում» (ATHENA) ծրագրի հետագա ընթացքի, զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր: 
 
Կդիտարկվեն նաև 2015թ. մայիսի 14-15-ը Հայաստանի Հանրապետությունում կայացած Բոլոնյան գործընթացի նախարարական գագաթաժողովի արդյունքները, հաջորդ նախագահող երկրի՝ Ֆրանսիայի հետ համագործակցության ոլորտները:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.