News

Մրցույթի արդյունքները կհրապարկվեն Ուսուցչի օրը

Educational 2015-09-11

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մեկնարկել է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների եզրափակիչ հանրապետական փուլը, որին մասնակում են 44 մանկավարժներ` ՀՀ բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից:

Մրցույթներն  անցկացվում են ՀՀ կրթության և գիտության  նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից: Արդյունքների ամփոփումից հետո, հանձնաժողովները կընտրեն «Տարվա լավագույն ուսուցչին», «Տարվա լավագույն տնօրենին» և «Տարվա լավագույն դաստիարակին»:

 
Ըստ ավանդույթի` հաղթողների անունները կհրապարակվեն hոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի օրը: Տոնի շրջանակում Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթում հաղթած մանկավարժները կարժանանան պարգևների:
 
«Տարվա լավագույն ուսուցչին» և «Տարվա լավագույն դաստիարակին» ՀՀ վարչապետի կողմից կհանձնվեն ավտոմեքենաներ: «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում սահմանվել են նաև հետևյալ անվանակարգերը`
 
•«Նվիրում երեխաներին»,
•«Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ»,
•«Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար»:
 
«Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում սահմանվել են նաև հետևյալ անվանակարգերը `
•«Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար»,
•«Հայրենասիրական և գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար»,
•«Ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար»:
 
«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում սահմանվել են նաև հետևյալ անվանակարգերը `
•«Սիրտս նվիրում եմ երեխաներին»,
•«Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար»,
•«Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար»:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.