News

Նոր առարկաներ ուսումնական ծրագրում

Educational 2015-09-10

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս Հայաստանի դպրոցներում «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների ներդրման ծրագրի ընթացքի և նախնական արդյունքների վերաբերյալ:

Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀՀ մի շարք դպրոցներում մեկնարկել է կրթական նոր աննախադեպ նախաձեռնություն: «Մեր հավակնությունն է ունենալ Հայաստանում կրթական բրենդային նոր ծրագիր, որ կարող ենք նաև արտահանել որպես գաղափար և բովանդակություն «Շախմատ» առարկայի նման: 

Ծրագրի ներդրումը պայմանավորված է տեխնոլոգիական կրթության զարգացման միտումներով և դպրոցներում գիտատեխնոլոգիական առարկայախմբի հստակ ներկայացվածությամբ:
 
Ծրագիրն աննախադեպ է տեխնոլոգիական կրթության զարգացման տեսանկյունից. նախագիծը, դեռևս չմեկնարկած, արդեն ունի մեծ արձագանքներ մի շարք արտասահմանյան երկրներից և միջազգային կառույցներից, որոնք հետաքրքրված են ծրագրի մոնիթորինգով և ապագայում փորձի փոխանակմամբ»,-ասել է նախարարը:
 
Բանախոսների ելույթներից հետո ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը ներկայացրել է շնորհանդես նոր առարկաների ներդրման և ընթացքի մասին:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.