News

Կմեկնարկի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ֆոլկլորային փառատոնը

Featured 2015-09-08

Ս.թ. սեպտեմբերի 9-13-ը Հայաստանում կանցկացվի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» չորրորդ միջազգային ֆոլկլորային փառատոնը, որին կմասնակցեն ավանդական երգի-պարի և նվագարանային երաժշտության խմբեր Հայաստանից, Բուլղարիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Հնդկաստանից:
Երևանից կմասնակցեն «Տոնացույց», «Տարոնցիներ», «Ակունք», «Սասուն», «Մասունք», «Վարք հայոց», Նարեկացի արվեստի միության ժողովրդական գործիքների, Բյուրականից` «Կաթնաղբրիկ», «Խնդում», Ուջանից` «Կարոտ», Ներքին Բազմաբերդից` «Գորանի» խմբերը, Սասունիկի և Աշնակի ազգագրական համույթները, Աշտարակի Ն. Սիսակյանի անվան, Բյուրականի Հ. Թումանյանի անվան և Անտառուտի միջնակարգ դպրոցների սաները:
 
Փառատոնին կմասնակցեն նաև Բուլղարիայից «Նյուանս», Հնդկաստանից «Բոբբիդանս» ազգային պարի, Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ռահավարդե Պարսիան» ժողովրդական գործիքների խմբերը: Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին ժամը Բյուրականի Հ. Թումանյանի անվան դպրոցում, եզրափակիչ համերգը` սեպտեմբերի 13-ին Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում:
 
Փառատոնի ընթացքում տեղի կունենան մի շարք միջոցառումներ` համերգներ, երթեր, ցուցահանդեսներ: Մասնակից խմբերի համար կկազմակերպվեն ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.