News

ԿԳ նախարարությունը տեղեկացնում է

Educational 2015-09-08

Վերջին շրջանում ՀՀ կրթության և գիտության նախարարություն են դիմել մի շարք քաղաքացիներ Հայաստանում գործող որոշ կազմակերպությունների, մասնավորապես՝ ՌԴ Սիներգի համալսարանի Երևանի և Գյումրիի մասնաճյուղի կողմից առաջարկվող հեռակա և հեռավար մասնագիտական կրթության կազմակերպման օրինականության վերաբերյալ:

Այդ կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է՝ հեռակա և հեռավար ուսուցմամբ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերը, անկախ իրենց գերատեսչական ենթակայությունից  և կազմակերպաիրավական ձևից՝ կրթական գործունեություն իրականացնելիս ենթակա են պարտադիր  լիցենզավորման՝  համաձայն «Լիցենզավորման մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին»  ՀՀ օրենքների  և այդ ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական այլ ակտերի: 

 
Բոլոր այն կազմակերպությունները, որոնք կշրջանցեն վերոնշյալ օրենսդրության պահանջները, կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.