News

Բաց դաս՝ Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում

Educational 2013-04-22

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի 5-ա դասարանում բաց դաս էր մայրենիից: «Երգ ու տաղ» բաժնի ամփոփման դասերից մեկն էր: Ուսուցչուհին ընտրել էր այն բանաստեղծությունները, որոնք երգերի են վերածվել («Ծնունդ Վահագնի», «Երազ» Ս. Շահազիզ, «Կարոտ» Գ. Սարյան, «Գետակի վրա» Ավ. Իսահակյան, «Մեր լավաշ հաց» Ա. Պարսամյան): Դասարանը նախօրոք բաժանվել էր խմբերի, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնելու էր մեկ բանաստեղծություն և մեկ ստեղծագործական աշխատանք:

Աշակերտական խմբերը դասին ներկայացել էին բավականին պատրաստված. նյութեր էին քաղել համացանցից, գրքերից, պատրաստել էին պատի թերթեր, գրքույկներ և սահուն, վարժ պատմեցին այն ամենը, ինչ սովորել էին դասերի ընթացքում: Օրինակ` «Երգ  Վահագնի» տաղը  ներկայացնող խումբը աչքի ընկավ իր ասմունքով և վիշապների դեմ Վահագնի կռիվը պատկերող պարով: «Երազը» ներկայացնող խումբը աչքի ընկավ երգի`ջութակի կատարումով, պատի թերթով, «Մեր լավաշ հաց»-ի խումբը` սեղանի ձևավորումով:

Հուզիչ էր «Կարոտը» ներկայացնող խմբի` զինվորի համազգեստով տղայի` իր մորը հասցեագրած նամակի ընթերցումը, «Մարտիկի երգի» կատարումը: «Գետակի վրա» երգի հնչյունների տակ բանաստեղծությունը ներկայացնող խումբը կարողացավ բացահայտել վազող ջրերի վրա թեքված ուռենու խորհուրդը: Վերջում իր ամփոփիչ խոսքն ասաց ուսուցչուհի Ա. Մուրադյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.