News

Հրաման ներառական կրթության մասին

Educational 2015-09-04

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` ԿԳ նախարարի 2007 թվականի մայիսի 11-ի «Ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը հաստատելու մասին» N428 Ա/Ք հրամանի հավելվածը լրացվել է նոր կետերով:

Մասնավորապես՝ ներառական կրթություն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկն ավելացել է ևս 11 դպրոցով, որոնցից 2-ը Երևանում, 9-ը մարզերում: 

Ավելացված դպրոցներն են` Երևանի թիվ 144 և թիվ 163, ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի  թիվ 1, ՀՀ Արագածոտնի  մարզի Թալինի  թիվ 1  և թիվ 2, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 3, թիվ 9 և թիվ 10 հիմնական, ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղի, Նոր  Արմավիրի  և Քարակերտի  թիվ 1 միջնակարգ դպրոցները:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.