News

Արոնյանը նվաճել է հաղթողի տիտղոսը

Sports 2015-09-02

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված “Sinquefield Cup” շախմատային սուպերմրցաշարի հաղթողը հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն է:

Սեպտեմբերի 1-ին անցկացվող վերջին տուրում հայ գրոսմայստերը սևերով 31-րդ քայլում ոչ ոքի է խաղացել բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ և, վաստակելով 6 միավոր, անհասանելի դարձել մրցակիցների համար: 

Տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել: Երրորդ անգամ անցկացվող սուպերմրցաշարում Լևոն Արոնյանը չի կրել պարտություն՝ 9 տուրերում տանելով 3 հաղթանակ ու 6 պարտիա ավարտելով ոչ ոքի:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.