News

Խաղն ավարտվել է ոչ ոքի

Sports 2015-09-01

“Sinquefield Cup” շախմատային սուպերմրցաշարի նախավերջին տուրում Լևոն Արոնյանի և աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի միջև կայացած խաղն ավարտվել է ոչ ոքի:

Տուրի մյուս պարտիաներում ևս գրանցվեց ոչ ոքի, ինչը նշանակում է, որ Լևոն Արոնյանին կես միավոր է բաժանում մրցաշարում հաղթելուց: Վերջին տուրից առաջ հայ գրոսմայստերն ունի 5.5 միավոր և միանձնյա առաջատարն է: 

Նրան մեկական միավոր զիջում է 2-5-րդ տեղերը բաժանող 4 շախմատիստ, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Արոնյանի վերջին մրցակիցն է բուլղարացի Վեսելին Տոպալովը, ով հավաքել է 4 միավոր:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.